ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Շահառուներին կմատուցվի առավել արժանահավատ տեղեկատվություն

Շահառուներին կմատուցվի առավել արժանահավատ տեղեկատվություն
02.10.2015 | 16:29

«Էլիտ Պլազա» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացների հանրային իրազեկումը համացանցում» թեմայով միջոցառում, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ոլորտում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ինչպես նաև այլ շահառուներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է Dasaran.am կայքում Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի ստեղծումը, որտեղ զետեղված է ամբողջական տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր պետական քոլեջների և ուսումնարանների, դրանցում դասավանդվող մասնագիտությունների և որակավորումների վերաբերյալ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Dasaran.am կայքի անձնակազմին` արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար: «Dasaran.am կայքը վերջին տարիներին դարձել է կարևոր էլեկտրոնային հարթակ ոչ միայն վիճակագրության ուսումնասիրության, այլև հայրենասիրական դաստիարակության, աշխարհաճանաչողության, հայագիտության և այլ բնագավառների համար: Dasaran.am կայքը Հայաստանի ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկն է, որի օգտատերերի թիվը հավասար է մեր աշակերտների թվին: Մյուս կողմից` վերջին տարիներին բազում բարեփոխումներ են իրականացվել մասնագիտական կրթության ոլորտում, որի արդյունքում այն ավելի գրավիչ և մրցունակ է դարձել` որպես կրթական ծառայություններ մատուցող համակարգ: Դրա լավագույն ցուցանիշը միջին մասնագիտական կրթական հաստատությունների դիմորդների թվի աճն է: Ուրախ եմ, որ այս երկու ուղղությունները միասին են աշխատելու, որովհետև մի կողմից` Dasaran.am կայքը տալիս է հրաշալի հնարավորություն` տեղեկատվության ավելի լայն տարածման համար, մյուս կողմից` մասնագիտական կթրության հետագա գրավչությունն ապահովելու համար կարևոր է ճիշտ իրազեկումը և հանրայնացումը: Այս երկու ուղությունների հատման միջոցով այսուհետ ոլորտի շահառուներին կմատուցվի առավել արժանահավատ տեղեկատվություն, որը կարող է դառնալ մասնագիտության ընտրության և կողմնորոշման համար կարևոր հիմք»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին, որոնց աջակցության, ըստ Արմեն Աշոտյանի, ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները դարձել են իրականություն: «ԵՄ-ի, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև այլ միջազգային դոնորների մասնակցությունն այս գործընթացներին անկյունաքարային նշանակություն են ունեցել: Նախարարը կարևորել է նաև հանրային կառույցների, սոցիալական գործընկերների, անհատ ձեռներեցների ներգրավումը, որոնք, Արմեն Աշոտյանի խոսքով, ավելի պահանջված են դարձրել աշխատաշուկան:
«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է Dasaran.am կայքում ՄԿՈՒ բաժինը, իսկ ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի Զարգացման ծրագրերի բաժնի պետ Աստղիկ Կարախանյանը` «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ներկայացում համացանցում» շնորհանդեսը:
Նշենք, որ միջոցառման նպատակն էր` հանրության լայն զանգվածներին տեղեկացնել ոլորտի լուսաբանման բոլոր հնարավոր տարբերակների մասին, դրանցում ներկայացված տեղեկատվությունը, փնտրման եղանակները, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց համար նախատեսված քննարկումների հարթակները:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ